ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Դու դեռ ունես ուժ՝ վերականգնելու քո պատիվն ու պատմական առաքելությունը

Դու դեռ ունես ուժ՝ վերականգնելու քո պատիվն ու պատմական առաքելությունը
28.01.2026 | 11:25

Հայոց բանակ, այսօր քո օրն է։

Ես շնորհավորում եմ քեզ ոչ միայն որպես պետականության պատվար ու ինստիտուտ, այլև որպես կենդանի կամք, համառություն և դիմացկունություն։ Քեզ՝ մեր զինվորով, մեր սպայով, քո լռությամբ ու քո ծանր հայացքով։

Ես գիտեմ՝ դու անցել ես փորձությունների միջով։ Գիտեմ՝ քեզ հաճախ մենակ են թողել խոսքերի ու հաշվարկների արանքում։ Բայց ես նաև գիտեմ մեկ բան՝ Հայաստանի անվտանգությունը քեզնից դուրս գոյություն չունի։ Առանց քեզ խաղաղությունը դատարկ բառ է, իսկ ապագան՝ անորոշ պատկերացում։

Ծննդյանդ օրն անհնար է հիշել առանց Եռաբլուրի։ Այն լուռ է, բայց խոսում է ավելի բարձր, քան՝ հազար հայտարարություն։ Այնտեղ քո լավագույն որդիներն են՝ նրանք, ովքեր վճարել են ամենաբարձր գինը, որպեսզի մենք իրավունք ունենանք այսօր խոսելու պետության, արժանապատվության և վաղվա օրվա մասին։ Եռաբլուրը մեզ հիշեցնում է, որ բանակը պարզապես ուժ չէ․ այն զոհաբերության վրա կանգնած ճակատագիր է։

Հայոց բանակ, ես քեզ շնորհավորում եմ հավատով, ոչ ձևականությամբ։ Վստահությամբ, ոչ պատրանքներով։ Եվ համոզմամբ, որ դու դեռ ունես ուժ՝ վերականգնելու քո մեջքը, քո պատիվը և քո պատմական առաքելությունը։

Խոնարհումս՝ Եռաբլուրին։

Պատիվս՝ քեզ, Հայոց բանակ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5447

Մեկնաբանություններ